Ադրբեջանական բենզինի որակից շատ գոհ մնացած Պապոյան Գևորը, խոսելով դիվերսիֆիկացիայի օգուտների մասին, հայտարարել է, թե մի քանի շուկաներից կախվածություն ունենալն է, որ մեծացնում է պետության ինքնիշխանությունը: Նա սա ասել է՝ հիմնավորելու, թե ինչու են Գռզոյի բենզալցակայաններում ադրբեջանական բենզին վաճառում:

Տնտեսագիտորեն Գևորի հայտնած միտքն ինչ-որ տեղ գուցե ունի կյանքի իրավունք՝ չնայած ինքիշխանության ամրապնդմանը նպաստում է ոչ թե կախվածությունը, այլ ինքնաբավոթյունը, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ Գևորը չի պատասխանել մի շատ կարևոր հարցի՝ ո՞ր շուկաներից:

Եթե ռուսական վառելիքի շուկայից Հայաստանն իր կախվածությունը դիվերսիֆիկացներ Իրանից, ԱՄԷ-ից կամ ասենք Վենեսուելայից ստացվող վառելիքի շնորհիվ, դա հրաշալի կլիներ, Պապոյան Գևորի ճակատը կարելի կլիներ անգամ պաչել: Բայց Գևորն ու նրա շեֆությունը մեր վզին փաթաթում են թշնամու բենզինն ու չեն թաքցնում այն, որ մտադիր են հենց ադրբեջանական վառելիքի օգնությամբ լուծել իրենց խնդիրը: Ադրբեջանը մի երկիր է, որը դեռևս քառակուսի կիլոմետրերով չի ճանաչել ՀՀ-ն, երկիր է, որի աչքը Սևանի վրա է, որի առաջ Նիկոլը կզում ու լիզում է: Կա՞մեկը, որ կարող է կասկածել, թե ինչ է անելու Բաքուն, եթե հասկանա, որ Հայաստանը մեծապես կախյալ է դառնում իր վառելիքից: Չմոռանանք, որ այս ամբողջ կլոունադայի հեղինակն իրականում Արևմուտքն է, որը ցանկացած գնով Հայաստանը գցում է դեռ ռեալիզացիայի փուլում գտնվող Թուրանի տակ՝ ՌԴ-ին այստեղից դուրս մղելու:

Եվ այս ֆոնին Գևորը խոսւոմ է ինքնիշխանությունից ու պետականության ամրապնդումի՞ց: Բնական հարց՝ ո՞ւմ է Գևորը էշի տեղ դնում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել