Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Դեկտեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, 27-ին բարձրադիր գոտում, 28-ին ողջ մայրաքաղաքում ձյան տեսքով։

Մարզերում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային գոտում, 28-ին ողջ հանրապետությունում ձյան տեսքով։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 27-ին, 29-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել