Նիոլը մի հարթության վրա է դրել «Արևմտան Ադրբեջանի» ու Արցախի ժողովրդի ոտնահարված իրավունքների համար պայքարի հարցերը, ինչն արդեն դավաճանություն է: Մյուս կողմից՝ նա Ադրբեջանից հնչող ագրեսիվ հռետորաբանությունը պայմանավորել է ոչ թե իր կողմից վարվող անատամ քաղաքականությամբ, այլ ընդդիմության հայրենասիրական խոսույթով՝ ինքն իրենցի թոթափելով ողջ պատասխանատվությունը: Միամիտներին փորձում է խաբել, թե Ադրբեջանն այդպես էլ Հայաստանը ոչ մի քարտեզով չի ճանաչել լոկ այն պատճառով, որ ընդդիմությունը դեռ խոսում է Արցախից, իսկ եթե դադարի խոսել, ապա և՛ «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը կվերանա, և՛ հայ ժողվուրդը շանս կստանա:
Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ Նիկոլը մտադրվել է ընդդիմությանն արգելել Արցախի մասին խոսել. կարող է օրենք ընդունել ու հայտարարել, թե ով խոսի Արցախի կամ արցախցիների իրավունքների մասին, հանցագործ է, պատերազմի հրձիգ: Ընդդիմությանը կմնա կա՛մ լռելը, կա՛մ բանտերում հայտնվելը, իսկ ով կարծում է՝ Նիկոլը նման բան չի անի, անհույս ռոմանտիկ է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4987
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



