Քանի ամիս զսպել եմ ինձ չգրելու համար, էսօր հատեց համբերությունս:
Homplex դուք ամենաչմարդակենտրոն, ամենաչհաճախորդակենտրոն մոլն եք, միլիոնավոր դոլարներ ծախսել եք, բայց տարրական ենթակառուցվածքներ չեք ապահովել, մարդիկ որտեղից պատահի ու ոնց պատահի հատում են վտանգավոր մայրուղին, հերիք չէ, զավթել եք մայրուղու մայթեզրը՝ դարձնելով ձեզ parking, հիմա էլ ինչ-որ համերգ եք կազմակերպել՝ կաթվածահար անելով միջպետական մայրուղին, անգամ շտապօգնության մեքենան չի կարողանա անցնել…:
Դուք չեք մեղավոր, ձեր հովանավորողներն են մեղավոր, որ թքած ունեն համակեցության նորմերի, հանրային շահի վրա!

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lili.harutyunyann/posts/pfbid025ANwMTKvBgB6FaGk4FTbFXaDfue8h1MkGX34RFpetL9aCvaEEee21Ht555MaWXgVl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



