Ուկրաինական հակամարտությունը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է РИА Новостиն։
«Սա իրականում չի ազդի Միացյալ Նահանգների վրա, եթե իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։ Այս տեսակի բաներն ավարտվում են Երրորդ համաշխարհային պատերազմով։ Ես նախորդ օրն ասացի, որ եթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, դուք կհայտնվեք Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»,- ընդգծել է նա։
Ըստ Թրամփի՝ Միացյալ Նահանգները չի ցանկանում իրավիճակի նման զարգացում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



