Նիկոլը հստակեցրել է, թե երբ է Հայաստանը դիմելու ԵՄ՝ անդամակցության հարցով: Ըստ նրա դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանը բոլոր ոլորտներում կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին՝ մարդու իրավունքներից՝ սննդի ստանդարտներ: Ընդ որում՝ Նիկոլը խոստովանել է, որ կարող է լինել նաև այնպես, որ ԵՄ-ն որոշի չընդլայնվել, ինչը նշանակում է, որ նույնիսկ եթե Հայաստանը լիովին համապատասխանի ԵՄ չափանիշներին, չի կարող դառնալ դրա անդամ:

Նիկոլին թերևս Գերմանիայում են այս մասին ասել՝ հստակեցնելով, թե որն է նրա իրական առաքելությունը ու թե ինչ Հայաստան է Արևմուտքին հարկավոր: Միայն միամիտը կարող է կարծել,թե կարող է գալ մի ժամանակ, երբ Հայաստանը լիովին կհամապատասխանի ԵՄ չափանիշներին հատկապես մի դեպքում, երբ այստեղ իշխում է մի քաղաքական ուժ, որը բոլոր առումներով երկիրը քանդել ու ավերել է, դատաիրավական համակարգը դարձրել սեփական խամաճիկն ու քաոս հրահրել:

Բայց հարց է առաջանոմ՝ եթե ՔՊ-ն Հայաստանը ԵՄ չի տանում, ապա ո՞րն է այդ ուժի գոյության իմաստն առհասարակ: Իմաստն այն է, որ ՔՊ-ն բոլորիս Թուրքիա է տանում՝ դարձնելով Անկարայի ու Բաքվի ոտքի կոխան, և սա՝ մի դեպքոմ, երբ քարոզչական դաշտում ՔՊ-ի նազիր-վեզիրները ժողովրդի ականջն են լցնում, թե իբր ՌԴ-ից պոկում են, որ մեզ տանեն դեպի Արևմուտք, որ Հայաստանը դառնա եվրոպական, Երևանն էլ՝ Փարիզի պես մի բան: Մինչդեռ Նիկոլն ասում է, որ դա միֆ է, պետք չէ հավատալ այդ խոսակցություններին, ինչը, իհարկե, գնահատելի է. այս մասով նա անկեղծ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել