Թրամփը Հայաստանի հետ ստորագրեց փոխըմբռնման երեք հուշագրեր, որոնք նախանշում են ՀՀ-ի դերը որպես տարածաշրջանային առաջատար։ Նման տեսակետ է ասել այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Բանալի բառը, վստահ եմ` «առաջատարն» է...
Դիվանագիտական լեզվով ասվածից ավելի ուղիղ և կոնկրետ ասելը անհնարին է։
ԱՄՆ-ը ցանկացած տարածաշրջանում հենվում է այն երկրի վրա, որին համարում է առաջատար, և դա բնական է։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը հենվում է Իսրայելի վրա, քանի որ ժամանակին նրան առաջատար ճանաչեց։ Մեր տարածաշրջանում առաջատարը հիմա համարում են ՀՀ֊ին, և ես բազմաթիվ անգամներ հարցազրույցներումս պնդել եմ, որ Կենտրոնական Ասիայից ԵՄ գնացող էներգետիկ և տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ԱՄՆ իրականացնելու է ՀՀ֊ում, քանի որ ՀՀ և ԱՄՆ շահերը համընկնում են, և մենք համաձայնել ենք միջոցների համատեղ շահագործմանը, հետևաբար մենք ենք այս տարածաշրջանի ԱՄՆ հիմնական հենարանը...
Հ.Գ. «Ռուսին հանում են, որ թուրքին բերեն» պնդման կողմնակիցներին ասեմ, որ ԱՄՆ-ը հանում է և ռուսին և թուրքին, քանի որ նրանց շահերը նույնն են, իրենք մինչև 2025֊ի օգոստոսի 8֊ը բազմաթիվ անգամներ, իրար հերթ չտալով, դա պնդել են և ՀՀ հանրությունը դրան լավ տեղյակ է։ Ի տարբերություն ռուս_թուրքական առաջարկի` ԱՄՆ֊ը առաջարկում է կիսահաղորդիչների արտադրություն, Կապսուլային ատոմակայաններ և TRIPP ը որպես Միջին միջանցքի հենման կետ»,-գրել է նա։



