Գյումրու Յոթ վերք եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ այսօր չեն ղողանջել։ Ֆեյսբուքյան իր էջում առավոտյան 8։30 հրապարակված տեսանյութում այս մասին ասում է Շիրակի թեմի հոգևորական Արտաշես սարկավագ Աջապահյանը։

«Երևի «Յոթ վերքի» կառուցման օրվանից առաջին անգամ զանգերը չեն հնչում։ «Յոթ վերքի» զանգերը հնչել են անգամ սովետական բռնաճնշումների ժամանակ։ Իսկ հիմա չի հնչում, որովհետև ծիսական կյանքը խաթարված է, ծես չի արվելու, առավոտյան ժամերգություն չի արվելու, հետևաբար զանգերն ըստ կանոնի չեն հնչելու՝ հավատացյալ ժողովրդին կանչելու համար»,- իր խոսքում ասում է հոգևորականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել