Ուկրաինայի համար տարածքից հրաժարվելն անթույլատրելի է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, փոխանցում է lenta.ru-ն։
«Իհարկե, մեզ համար անընդունելի է պարզապես տարածք տալը։ Ինչ է դա նշանակում ընդհանրապես՝ հանձնե՞լ մեր հողը։ Դրա համար մենք մեր տարածքը չենք տալիս»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար արդար խաղաղությունը նշանակում է «խաղաղություն առանց նախապայմանների», ինչպես նաև տարածքային հանձնման բացակայություն և հրադադար ներկայիս առաջնագծի երկայնքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



