Ի գիտություն,
մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել հատուկ «արդար» լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Պասիվների մասին գրելու ժամանակ աուդիտի մասին չմտածեցի՞ք, ակտիվների մասին գրելիս հիշեցիք։
Ինչ վերաբերվում է ձեր հիշատակած աուդիտին, ընկերությունը հենց այս պահին անցնում է հարկային ստուգում օրենքի ողջ խստությամբ և գրեթե այդ ստուգումը ավարտվել է առանց որևէ էական խախտումների (եթե լինեին խախտումներ, անձամբ Դուք հաստատ լսած և հրապարակած կլինեիք):
Հաշվետվություններից որ մի քիչ օգտվել գիտեք լավ է, հատուկ հանրության համար հրապարակում ենք, որ տեսնեք թե ինչպես 2015 թ ընկերությունը փակեց շահույթով, այն որ կուտակված վնաս կար 34 մլրդ ՀՀ դրամ 2015 թ. Դեկտեմբերի 31-ով մեր «արդար» լրատվամիջոցի ներկայացուցիչը համառ չի տեսնում ու ցանկություն էլ չունի տեսնելու:
Դրված էր շատ լուրջ հարց ինչպես իրականացնել խոշոր ծավալի ներդրում, առանց սակագնի վրա ազդելու (բարձրացնելու), ինչը հաջողությամբ իրականացվել է
2016 թ. - 10,9 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2017 թ. - 23,64 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2018 թ. - 21,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2019 թ. - 31,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2020 թ. - 36,65 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2021 թ. - 49,3 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2022 թ. - 26.1 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2023 թ. - 34,8 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2024 թ. - 38,2 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2016 - 2025 թ հունվարի 1-ի տվյալներով, ՀԷՑ ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից աշխատակիցների աշխատավարձի ֆոնդին ավելացրել է 11,2 մլրդ ՀՀ դրամ:
Այսպիսով, ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



