Թեեւ չկա արգելք, որ բոլորն էլ ընտրվեն համաժողովի 1000 պատվիրակների կողմից, սակայն Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպես անել, որ ե՛ւ չշրջանցի օրենքի պահանջը, ե՛ւ ձեւավորի իր համար ցանկալի ցուցակ, որ, օրինակ, Լիլիթ Մակունցը կամ Մարիա Կարապետյանն առաջին հորիզոնականներում լինեն, ինչը թիմում բացառում են, եթե համաժողովն ընտրի: Փոխարենը` Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը եւ էլի մի քանիսը հետին հորիզոնականներում հանգրվանեն, որ այլեւս բարձր պաշտոնի չհավակնեն։ Մյուս կողմից՝ ինքը չի կարող միանձնյա ձեւավորել ցուցակը, պետք է դրանից հետո պարզաբանի, թե այսինչին ինչու է այս հորիզոնականում գրել, մյուսին` ավելի բարձր կամ ցածր։
Անցած հինգշաբթի ՔՊ նախաձեռնող խմբի նիստում հենց այս հարցն է քննարկվել, Փաշինյանը թիմակիցներին առաջարկել է կարծիքներ, առաջարկներ հնչեցնել` թեկնածուների ընտրության, ցուցակի ձեւավորման հետ կապված, եւ առայժմ որոշում չի կայացրել, թե որ տարբերակն է աշխատելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել