Կառավարութան նիստում Նիկոլն անկեղծացել է, որ թոշակներն այլևս չեն բարձրացնելու. փոխարենը թոշակառուներին պարգևելու են անվճար բժշկվելու հնարավորոթյուն՝ առողջապահության ապահովագրության միջոցով:

Ակնհայտ է, որ թոշակառուների սոցիալական պաշտպանությունը չի կարող սահմանափակվել միայն առողջապահական ոլորտով, քանի որ կենսաթոշակը հսկայական թվով թոշակառուների հիմնական եկամուտն է, որը պետք է ապահովի նվազագույն արժանապատիվ կյանք։ Հայաստանում կենսաթոշակը չի հասնում նվազագույն սպառողական զաբյուղին, այսինքն՝ թոշակառուն չի կարող նորմալ սնվել իր թոշակով: Ա՛յ եթե գոնե նվազագույն շեմն ապահովեին, ինչպես ժամանակին խոստանում էին, ապա իրավիճակն այլ կլիներ: Բայց քանի՞ թոշակառու է այսօր 80000-ից ավել թոշակ ստանում, մի՞թե մարդիկ հացի փոխարեն պետք է դեղեր ուտեն:

Նիկոլի նման հայտարարությունը վկայում է սոցիալական քաղաքականության առաջնահերթությունների այլասերման մասին։ Թոշակների նկատմամբ նման անպատասխանատու վերաբերմունքն այս գնաճի պայմաններում ոչ այլ ինչ է, քան աղքատության խորացմանը միտված քաղաքականության դրսևորում. ՔՊ-ում չե՞ն հասկանում, որ մարդու առողջությունը սերտորեն կապված այն հարցի հետ, թե ինչ է ուտում ու ինչ չափով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել