Ի պատասխան վերջերս շրջանառվող լուրերի, որոնք տարածել էր «միասնական տխմարների լիգան» Գարիկի աղանդավոր լինելու վերաբերյալ, հարկ եմ համարում հրապարակել հետևյալ նկարները` անցած տարի ամռանը տեղի ունեցած սուրբ օծության արարողությունից, որտեղ Գարիկը Սուրբ Սարգիս եկեղեցում Տեր Շահեի օրհնությամբ դարձավ երկու չքնաղ փոքրիկների կնքահայրը:
Կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին և բլոգներին, որոնք տարածել են «միասնական տխմարների լիգայի» սուտը, տարածեք նաև հետևյալ նկարները` ի հերքումս վերջինի, եթե դուք ինքներդ չունեք մարդկանց անվան հետ խաղալու անձնական մտադրություն:
Իսկ «միասնական տխմարների լիգա» անվանման համար պատրաստ եմ ներողություն գրել մեր էջի անունից, եթե ԴՈՒՔ ներողություն խնդրեք ձեր տարածած հայտարարության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել