Պարզվում է՝ Մակունց Լիլոյին ԱՄՆ-ում փոխարինող Մկրտչյան Նարեկն օրերս հանդիպում է ունեցել քաղաքական ռազմավարության փորձագետ, ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի օգնական և ելույթների հեղինակ Քեն Խաչիկյանի հետ: Ինչպես հայտնել են դեսպանությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին, ինչպես նաև քննարկվել են համագործակցության հնարավորությունները։

Խաչիկյանը սովորական մեկը չէ. Հանրապետական կուսակցության երկարամյա անդամ է և մեծ փորձ ունի ԱՄՆ նախագահական քարոզարշավներում. վարժ տիրապետում է քաղաքական հաղորդակցության, ճգնաժամային կառավարման և ընտրական ռազմավարությունների բարդություններին առնչվող հարցերին: Հաշվի առնելով 2026-ի սպեցիֆիկան ու Խաչիկյանի բարձր պրոֆեսիոնալիզմը՝ կարելի է եզրակացնել, որ Մկրտչյան Նարեկը նպատակ է ունեցել՝ Խաչիկյանին համոզելու 2026-ին ՔՊ-ին աջակցություն ցուցաբերելու հարցում: Բոլորը գիտեն, թե որքան վատ են Նիկոլի գործերն իրականում, ուստի ՔՊ-ում որոշել են դիմել փորձառու մասնագետների օգնությանը՝ վերարտադրվելու խնդիրը լուծելու:

Մյուս կողմից՝ Թամփի վարչակազմի հետ Նիկոլի ունեցած կապերի ամրապնդման հարցն է դեռևս մնում բավական կասկածելի վիճակում, ուստի շատ հնարավոր է, որ Խաչիկյանին Նարեկը խնդրել է միջնորդել ու այնպես անել, որ Թրամփը, այնուամենայնիվ, չմոռանա Իլհամի «հայրենակցի» անունն ու մի քիչ էլ Նիկոլին կարևորի, որ նրան խայտառակ չանի:

Ցանկացած դեպքում ԱՄՆ-ի կամ հավաքական Արևմուտքի համար Նիկոլն ընդունելի կերպար է, ուստի նրա վերարտադրությունը չի կարող ձեռնտու չլինել նրանց, ինչն էլ նշանակում է, որ այնտեղ, մեղմ ասած, բնավ դեմ չեն լինի, եթե Նիկոլը Խաչիկյանի պես մարդկանց խորհուրդներից հմտորեն օգտվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել