Ինչո՞ւ է լավ ու ճիշտ, որովհետև Նիկո՞լն է այդպես ուզում, թե՞ որովհետև Իլհամն է այդպես հրամայում՝ պատվիրելով նույնիսկ վերբալ մակարդակում հրաժարվել սուվերենությունից: Թուրքերը ՔՊ-ականներին զրկել են անգամ դույզն-ինչ ինքնուրույն մտածելու կամ բլբլալու կարողությունից. եթե բառերի ընտրության հարցում ծայրահեղ նրբանկատություն չցուցաբերեն, Նիկոլին կարող են փաստի առաջ կանգնեցնել՝ ասենք հանրայնացնելով Արցախի վաճառքի մասին վկայող ձայնագրություններ:
Հայաստանին երբեք թույլ չեն տալու նույնիսկ պաշտպանունակ բանակ ունենալ այն պարզ պատճառով, որ թուրքերը չեն պատրաստվում ձեռք քաշել Հայաստանի տարածքներին տիրանալու մտքից. դե թող ասի Սուրիկը՝ որտեղ ու երբ են ազերիները Հայաստանը քառալուսի կիլոմետրերով ճանաչել ու թե որտեղ է գտնվում «Արևմտյան Ադրբեջանը»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4908
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



