Tert.am-ը գրում է.
Ես տուժել եմ օնլայն վարկ վերցնելու համար: 0,3 տոկոսով վարկ էին առաջարկում: Մուծումներ պետք է անեի, որ ինձ վարկ տրամադրեին: Սկզբից 150 դոլար մուծում ասեցին, հետո՝ 800 դոլար, հետո՝ 1,000, 1,200: Մի խոսքով՝ 5,000 դոլար մուծումներ արեցի: Բայց այդ վարկը ոչ տրամադրվեց, ոչ էլ տեղ հասավ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Գլխավոր դատախազության դիմաց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց զեղծարարության զոհ դարձած Ազնիվ Գրիգորյանը:
Հարցին՝ խորհրդակցել է որևէ մեկի հետ և ճշտել, արդյոք աշխարհում նման տոկոսադրույքով վարկ տրամադրում են՝ տուժողը պատասխանեց՝ «Չէ, չեմ խորհրդակցել՝ հավատալով խաբնվել ենք, վարկերը մուծել ենք, որի արդյունքում ոչ մի վարկ էլ չեն տրամադրել: Խաբեցին ու կորան, ֆեյսբուքից էլ ջնջեցին»:
Ազնիվ Գրիգորյանը նաև հայտնեց, որ իրենից պահանջել են նաև տան փաստաթղթերը նկարել ուղարկել:
Հարցին ինչո՞ւ երբեք չի կասկածել, որ կարող է զեղծարարի հետ գործ ունենա, քանի որ տարբեր հարթակներով միշտ զգուշացումներ են եղել զեղծարարների հետ կապված, Ազնիվ Գրիգորյանը պատասխանեց «Վստահելի ձևով էին անում առաջարկները: Մուծումներից հետո հետ էին ուղարկում թղթեր, որ ստորագրեինք, որ դրանք, իբր պետական մուծումներ են, պիտի արվի՝ ձեզ ապահովագրելու համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



