Մինչ Ադրբեջանը տոնում է իրեն նվիրված արցախյան «հաղթանակը», ՔՊ-ն ու նրան կցված քարոզչական բոսյակները, շարունակում են «գրոհել» Արցախը պահած գործիչներից մեկի՝ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի վրա: Բովանդակային ասելիք չունենալով՝ հասել են անգամ փողքաստը վարողներին քննադատելուն:
Փորձեք կողքից նայել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և ուղղակի նողկանք կապրեք: Այսօրվանի պես են եղել բոլոր այն իշխանություններն ու պատասխանատուները, որոնց ժամանակ Հայ ժողովուրդը կորցրել, հայրենազրկվել կամ ցեղասպանվել է:
Սակայն միայն ՔՊ-ն բավարար չէ, որպեսզի արտաքին թշնամին իրականացնի իր հաջորդ ծրագիրը: Անհրաժեշտ է, որ ՔՊ-ն աջակիցներ ունենա նաև «ընդդիմություն» հռչակվածների մեջ:
Իսկ նրանք կան..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել