ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 30-րդ համաժողովին (COP30) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կոտ դ՛Իվուարի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրման և արտերկրում գտնվող Կոտ դ’Իվուարցիների նախարար Կակու Հուաջա Լեոն Ադոմի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությանն առնչվող հարցերին։ Երկուստեք ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված փոխշահավետ համագործակցությունը։
Մտքեր են փոխանակվել 2026թ․ Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շուրջ։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և ընդգծել Համաժողովի կարևորոթյունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համատեքստում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



