Աննան երևի չի հասկացել, թե ինչու են Անոյին թիրախավորում, քննադատում կամ երեսին թերություներն ասում: Որևէ մեկի տանձին Անոյի արտաքինը կամ դրանում առկա թերությունները չէին լինի, եթե Անոն կարողանար նորմալ աշխատել, իսկ սա նշանակում է, որ Անոյին աջակցություն հայտնելուց առաջ Աննան նախ պարտավոր էր պարզել՝ ինչու են Անոյի հետևից ընկել:
Իհարկե, Աննան հոգու խորքում շատ լավ գիտի, թե ինչու են Անոյին նեղացրել, գիտի, որ պատճառն այն չլուծված խնդիրներն են ու կասկածելի բարեփոխումները, որոնք առողջապահության համակարգի հերն են անիծել: Հենց գիտենալու պատճառով էլ Աննան խնդրին սեռական բնույթ է հաղորդել, որ ճշմարտութունը «սվաղի»: Իսկ այն շա՜տ անհնրապույր է, Անոյից էլ ավելի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4847
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



