Tert.am-ը գրում է.
Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի վերաբերյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերության միջև 2007 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու թիվ 863-171 պայմանագիրը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝
Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40.900 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվում է «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերությանը:
«Արևիկ առողջարան» ՍՊ ընկերությունը, շուրջ մեկ տարի անց՝ 2008 թվականի հունիսի 9-ին, վերոնշյալ հողամասից 0.74 հեկտարի կառուցապատման իրավունքը վաճառում է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մորը՝ Հեղուշ Գալստյանին:
2008 թվականի հունիսի 12-ին գրանցվում է Հեղուշ Գալստյանի կառուցապատման իրավունքը, տրվում է պետական գրանցման վկայական:
Գեղարքունիքի նախկին մարզպետի կողմից 2010 թվականի հունիսի 20-ին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ վերոնշյալ 0.74 հա հողամասի կառուցապատման համար:
2011 թվականի փետրվարի 25-ին գրանցվում է Հեղուշ Գալստյանի կառուցապատման իրավունքը և տրամադրվում պետական գրանցման վկայական: Գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ, ի թիվս այլնի, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականի հունիսի 20-ին՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին, նշված հասցեում ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



