Պարզվումէ՝ Բորիկին դուր չի եկել, որ Նիկոլը քննադատվում է հայկական կոնյակի ուղղությամբ «բոչկա գլորելու» համար: Մասնավորապես՝ տեղեկացնելով, որ «կոնյակ» և «շամպայն» բառերի ապրանքային նշանների չօգտագործման պարտավորություն Հայաստանը ստանձնել է 2017 թվականից, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում՝Բորիկն ասել է.«Այո՛, դեռ պետք է հասկանալ՝ որքանով էր սա ճիշտ անել, բայց այս հարցում, ինչպես շատ այլ հարցերում, Նիկոլ Փաշինյանը չէ նախաձեռնողը. նա ընդամենն իրեն իշխանության բերած նախորդների քաղաքականության շարունակողն է»:
Բորիկի այսօրինակ հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ինչ դաշինքի մեջ է «վոինը» Նիկոլի հետ միասին գտնվում. Նիկոլի պատասխանատվության չափը մեղմելու այսօրինակ փորձերը չեն կարող պատահական լինել:
Բորիկը շեշտում է, թե «կոնյակ» և «շամպայն» բառերի չօգտագործման պարտավորությունը Հայաստանը ստանձնել է դեռևս 2017-ին՝ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Սա ճիշտ է փաստական առումով, սակայն փաստ է նաև այն, որ այդ համաձայնագրի ստորագրումը չէր նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվեր իր ազգային բրենդի պաշտպանությունից։ Ինչ վերաբերում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ապա նկատենք, որ դա ՀՀ դիվանագիտության մեծագույն ձեռքբերումներից է. այն ամրապնդեց Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ,դրանք ինստիտուցիոնալիզացրեց և ստեղծեց բարեփոխումների ու զարգացման լայն հնարավոություններ:
Այսպիսով՝ արձանագրենք՝ Բորիկը փորձում է ցանկացած առիթ օգտագործել՝ նախկին նախագահին թիրախավորելու և Նիկոլի սխալները արդարացնելու համար, ինչը պետք է «վոինին», որը չի կարողանում ֆիզիոլագիապես տանել այն միտքը, որ Սերժ Սարգսյանն ապագայում նույնպես լինելու է քաղաքական դաշտի ամենակարևոր խաղացողներից մեկը, եթե ոչ՝ գլխավորը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4822
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



