Հոկտեմբերի 15-ից գործարկվել է թվային աշխատանքային պայմանագրերի նոր համակարգը․ գործատուներն ու աշխատողները կարող են պայմանագրերը կնքել, փոփոխել և ստորագրել առցանց՝ առանց թղթային ձևակերպումների։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Համակարգը եռալեզու է և թույլ է տալիս կազմել ու վավերացնել աշխատանքային պայմանագրերը, փոփոխել աշխատավարձը կամ հաստիքը, ստորագրել համաձայնագրերն էլեկտրոնային եղանակով, անձնական էջում տեսնել բոլոր փաստաթղթերը և այլն։

Մինչև տարեվերջ գործընթացը կամավոր է, իսկ 2026-ի հունվարից կդառնա պարտադիր, նախկինում կնքված թղթային պայմանագրերը ևս պետք է թվայնացվեն մեկ տարվա ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել