Տեղի ունեցող կասկածելի պրոցեսը որպես պատմական որակելով՝ Խաչատրյան Արմենը ոչ միայն չափազանցրել է այդ ամենը՝ Նիկոլի համար իբր քաղաքական դիվիդենտներ հավաքելով, այլև ստորացրել «պատմական իրադարձություն» հասկացության արժեքը. արմենների համար «պատմական մեծ իրադարձություն» է թերևս թուրքերի հետ կապված ամեն բան, քանի որ ցանկացած «դրական առաջընթաց», ինչպես իրենք են կարծում, ամրապնդում է ՔՊ-ի իշխանությունը:
Իրականում հացահատիկի տարանցումը կարող է դիտարկվել ոչ թե որպես խաղաղասիրական ժեստ, այլ որպես տնտեսական և քաղաքական լծակ՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Մինչդռ Արմենը, աղավաղելով հարցի էությունը, փորձում է հասարակության մեջ ձևավորել կեղծ պատկեր՝ համոզելու, թե իբր տարածաշրջանում իրականում խաղաղ գործընթաց է ընթանում, որը կրում է անշրջելի բնույթ։ Այսինքն՝ Արմենը նախպընտրական քարոզչություն է անում՝ փորձելով հանրության մոտ ՔՊ-ից սարքել խաղաղության աղավնի, որ նաև բարեկցություն է բերում:
Կարևոր է, որպեսզի հանրությունը չտրվի նմանատիպ խաբեություններին ու ծուղակը չընկնի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4779
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



