Փորձելով հանրությանը հաշիվ ներկայացնել իր քայքայիչ գործունեության մասին՝ Հակոբյան Աննան գրել է. «Մեկ տարի առաջ այս օրը քննարկում էինք մի կարևոր հարց՝ ինչպե՞ս կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը: Իսկ 365 օր անց ունենք «Կրթվելը նորաձև է» շարժում, որն այսօր արդեն փոխել է հազարավոր մարդկանց կյանքը»: Միաժամանակ Աննան թվարկել է այն «ձեռքբերումները», որոնց իբր հասել է շարժումը՝ վերջում էլ շնորհակալություն հայտնելով իր թարթափն ընկածնեին շարժման շարժիչ ուժը, գաղափարի կրողը և իրականացնողը լինելու համար:

Աննայի բարձրագոչ հայտարարությունները պետք է դիտարկել որպես քաղաքական ինքնագովազդի ու PR-ի դրսևորում. շարժումն իրական կրթության ու դրան առնչվող խնդիրների հետ ոչ մի կապ չունի, ու չնայած նախաձեռնությունը ներկայացվում է որպես հասարակական շարժում, առավել քան ակնհայտ է, որ Աննան օգտագործում է պետական և համայնքային ռեսուրսները՝ իր ու Նիկոլի PR-ը կազմակերպելու, հանրությանն ապակողմնորոշելու համար։ Հետևաբար՝ արդյոք նախաձեռնությունը ծառայո՞ւմ է հանրային շահին, թե՞ իշխանական ընտանիքի անձնական հեղինակության ամրապնդման խնդիր է դրված։

Անդրեասյան Ժաննայի պատճառով Հայաստանի կրթական համակարգն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ ուսուցիչների ցածր վարձատրությունից՝ բուհական ծրագրերի հետ կապված խնդիրներ։ «Կրթվելը նորաձև է» շարժումը ոչ միայն չի առաջարկում համակարգային լուծումներ, այլև շեղում է ուշադրությունը իրական խնդիրներից՝ դրանք փոխարինելով գեղեցիկ կարգախոսներով և մակերեսային միջոցառումներով, որոնք ոչինչ հայ հանրությանը չեն տալիս: Հետևաբար՝ եթե իսկապես Աննան ցանկություն ունի՝ հասարակության կրթական ցենզը բարձրացնելու, թող նախ Ժաննային կարգի հրավիրի:

Այս ամենի հիմնական շահառուն վերջում թուրքերն են դառնալու. Աննայի քարոզած գաղափարների իրական հեղինակները նրանք են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել