Tert.am-ը գրում է․
Իռլանդիայի դեմ խաղը իսկական ֆուտբոլային պայքար կլինի, այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Հարցին՝ թե ինչ տարբերություն կա ակումբների և Հայաստանի ազգային հավաքականի հետ աշխատանքի միջև, Մելիքյանը պատասխանել է․ «Իհարկե, տարբերություններ կան։ Ազգային հավաքականի հետ պատասխանատվությունը ավելի մեծ է։ Տարբեր են նաև մտածելակերպն ու աշխատանքի մոտեցումը։ Ակումբներում խաղացողները խաղում են պայմանագրով, փողի համար, և ավելի հեշտ է նրանցից ինչ-որ բան պահանջել։ Ազգային հավաքականի խաղացողները հրավիրվում են և ֆինանսական խնդիրներ չկան։ Ամենակարևորը պատասխանատվությունն է, հայրենիքի հանդեպ սերը և բնավորությունը»։

Մելիքյանը նշել է, որ ազգային հավաքականը խաղում է երկրպագուների համար և ուզում են, որ թե հայրենիքում, թե արտասահմանում հայրենակիցները հպարտանան թիմով։

«Մենք հոգեբանորեն պատրաստ ենք, հասկանում ենք, որ շատ դժվար է լինելու։ Իռլանդիան պարտվեց, և սա նրանց վերջին հնարավորությունն է, ուստի նրանց մոտիվացիան անհամեմատելի կլինի։ Մենք պետք է 100%-ով պատրաստ լինենք՝ և՛ հոգեբանորեն, և՛ մարտավարական առումով։ Վաղը երեք միավորը աներևակայելի կարևոր կլինի։ Կարծում եմ՝ մեզ իսկական ֆուտբոլային պատերազմ է սպասվում։ Խաղը ցույց կտա, թե ով կհաղթի»,-ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Երևանում հաղթել է Իռլանդիային 2:1 հաշվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել