Tert.am-ը գրում է.

Ավինյանի հայտարարությունը բացահայտում է վտանգավոր գործընթացների շղթա։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երեկոյան հայտարարությունը, թե Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը «պատահականություն չէ, այլ դիտավորություն», չի կարելի ընկալել որպես շարքային արձագանք միջադեպին։ Սա քաղաքական ազդակ է, որն ակնհայտորեն ցույց է տալիս, որ քաղաքային կառավարման համակարգում սկսվել են ավելի խորը և վտանգավոր գործընթացներ։

Ի՞նչ է ակնարկում Ավինյանը:

Բիզնես շահերի բախում

Աղբահանության ոլորտը Երևանում տարիներ շարունակ եղել է միլիարդավոր դրամների շահերի և մենաշնորհային ազդեցությունների կենտրոն։ Հրդեհի դիտավորյալ տարբերակը կարող է լինել՝

● քաղաքապետարանի դեմ կազմակերպված սաբոտաժ՝ ցույց տալու «անարդյունավետություն»,

● պայմանագրերի կամ մրցույթների վրա ճնշման գործիք,

● կամ ազդեցության ոլորտների վերաձևման միջոց՝ հին խաղացողների դուրսմղման և նորերի մուտքի նպատակով։

Քաղաքական դրդապատճառներ

Հրդեհը կարող է ունենալ նաև բացահայտ քաղաքական ենթատեքստ․

● փորձ՝ խաթարելու քաղաքապետարանի հեղինակությունը և բարձրացնելու սոցիալական դժգոհության ալիքը,

● ճնշման մեխանիզմ՝ Ավինյանի նկատմամբ ազդեցություն ստանալու նպատակով,

● կամ նույնիսկ իշխանական տարբեր կենտրոնների միջև ուժերի վերադասավորման արտահայտություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել