Թբիլիսիում ողբերգություն է տեղի ունեցել։ Իսանիի բնակելի թաղամասում երեք հոգանոց ընտանիք մահացել է՝ 22-րդ հարկից ընկնելուց հետո։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։

Դեպքը տեղի է ունեցել Նավթլուգի փողոցում։ Մահացածների թվում կա մեկ երեխա և երկու մեծահասակ։ Ըստ տեղեկությունների՝ զոհերը օտարերկրացիներ են, որոնք բնակարան են վարձակալել Թբիլիսիում։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննում է ինքնասպանության հնարավորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել