Բորիկը, փաստորեն, այդպես էլ չի սովորել իր խոսքերի համար պատասխան տալ: Նախ նկատենք, որ գործընթացը միանգաայն լեգիտիմ է և չի կարող որակվել որպես ֆարս, քանի որ այն բխում է հենց պետության հիմնարար օրենքից։ Ի տարբերություն Բորիկի պնդումների Սարգսյանը ցույց է տվել, որ գործընթացը կառուցվում է իրավական և քաղաքական հաշվարկների վրա։ Նա հստակ նշել է, որ իմպիչմենտի համար անհրաժեշտ է ոչ թե 36, այլ 54 ձայն, և միայն այդ շեմին հասնելու դեպքում հարցը կբերվի օրակարգ։ Սա վկայում է ոչ թե մերկանտիլ շահերի, այլ քաղաքական պատասխանատվության և իրատեսական մոտեցման մասին։ Այնպես որ՝ Բորիկի պնդումները ավելի շատ «վոինաբարո» պրոպագանդայի դրսևորումներ են, քան փաստերի վրա հիմված թեզեր։ Իմպիչմենտի գործընթացը Սահմանադրությամբ ամրագրված իրավական մեխանիզմ է, որը կիրառվում է քաղաքական պատասխանատվության շրջանակում։ Սերժ Սարգսյանի քայլերի նպատակը ոչ թե մերկանտիլ շահեր սպասարկելն է, ինչպես Բորիկին ներշնչել է «վոինը», այլ պետությունը Նիկոլի ձեռքից փրկելը, և առնվազը մանր անբարոյականություն է րոպեն մեկ իմպիչեմնտի թեման շահարկելն ու տխմար եզրակացություններ անելը՝ ելնելով մամուլում հրապարակված նյութերից:
«Վոինը» Բորիկին պահում է հենց տխմարություններ դուրս տալու համար. այն, ինչ որ չեն կարող ինքը կամ իր թիմակիցները ասել, դուրս է տալիս Բորիկը կոնկրետ փողի դիմաց:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4685
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



