Հայտնի է, որ մի շարք ԶԼՄ-ներ հրապարակել են տեղեկություններ ու լուսանկարներ, որտեղ Սարգսյան Հայկը երևում է քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանի («Չաղ Ռուստամ») և Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ։ Այս հանգամանքն արդյոք չի՞ վկայում, որ նրա հայտարարություններն ընդամենն ինքնարդարացմանը միտված խոսքեր են՝ իրականության հետ կապ չունեցող:
Չնայած Հայկոյի պնդումը պաշտոնական մակարդակով հերքում է իր կապը սպանությունների հետ, և այս պահին նրա դեմ որևէ իրավական մեղադրանք չի ներկայացվել, սակայն լրատվամիջոցների հրապարակումները, լուսանկարներն ու կապերի մասին վկայությունները ողջամիտ կասկածներ են առաջացնում հասարակության մեջ՝ հակասելով նրա պնդումերին, թե ինքը հեռու է քրեածին միջավայրից։ Ավելին՝ հայտնի է, որ հենց նա է,որ կոորդինացնում է քրեական աշխարհի ու իշխանությունների միջև կապերը՝ այդ աշխարհի հնարավորությունները ծառայեցնելու ՔՊ-ի շահերին: Փոքր երկիր է, որտեղ բոլորը բոլորի մասին գիտեն գրեթե ամեն ինչ, ուստի՝ Հայկոյի ջանքերը՝ հերքելու ակնհայտն ու հանրահայտը, ուղղակի ծիծաղելի են, վստահություն չներշնչող:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4683
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



