Ռուսաստանն անընդունելի և անօրինական է համարում Արևմուտքի փորձերը՝ վերականգնելու Իրանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է Լավրովը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում ՌԴ արտգործնախարարը նշել է,  որ Արևմուտքը մերժել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգումը։

«Սա բացահայտում է Արևմուտքի կողմից կառուցողական լուծումների որոնման սաբոտաժը և շանտաժի ու ճնշման միջոցով Իրանից միակողմանի զիջումներ կորզելու ցանկությունը։ Մոսկվան կտրականապես մերժում է այդ մանիպուլյացիաները»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել