Hraparak.am-ը գրում է.
Այս պահին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Էջմիածնի քաղաքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Էջմիածնի հայտնի Նոր Դվին ռեստորանում հանդիպում են էջմիածնեցի բիզնեսմենների հետ։ Բիզնեսմեններից շատերը մեզ հետ զրույցում ասացին, որ տեղյակ չեն, թե ինչ օրակարգով են եկել այստեղ, եւ ըստ տեղեկություննների` սա ընտրություններից առաջ հերթական քարոզարշավային հավաքն է, որպեսզի կշիռ ունեցող մարդկանց ներգրավեն ընտրություններում։
Իշխանությունները չեն ուզում կրկնել Գյումրու սցենարը եւ հիմա բացահայտ քարոզարշավ են իրականացնում` մոբիլիզացնելով կառավարվող ուժերը։

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/77471acaf0d2beaaf5363ab9a959f449
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



