Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ում մի ստվար խումբ խմբակցության քարտուղար, ճամբարափոխ եւ իր քավորից հրաժարված Հայկ Կոնջորյանին է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնին: Թիմում դա բացատրում են նրանով, որ նա անմրցելի քաղաքական հռետոր է, մարդկային փոխհարաբերություններում զուսպ է, կոմպրոմիսի գնացող:
Իսկ ոմանց կարծիքով, Կոնջորյանն արժանի չէ նման բարձր պաշտոնի, ճամբարափոխի իմիջ ունի եւ խոցելի է այդ առումով։ Ոմանք առավել հավանական են համարում ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցի թեկնածությունը:
Թիմում խոսում են, որ Մակունցին Փաշինյանը որոշել է ներգրավել նախընտրական գործընթացի կազմակերպչական հարցերում, եւ, դատելով կանանց հանդեպ նրա ակնածանքից, չի բացառվում, որ այս առանցքային պաշտոնին էլ որոշի կին նշանակել, եթե, իհարկե, 2026-ին կարողանա իշխանությունը վերցնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7fab8b93ab9fbd2d10a289944c6681db
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել