Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ոստիկանության Լոռու մարզի գումարտակի պարեկների կողմից ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։

Պարեկները Վանաձորում կանգնեցրել են նշված «Mercedes»-ը և տեղում պարզվել է, որ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը տեղափոխվել է ոստիկանության Վանաձոր քաղաքի բաժիններից մեկը։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և վարորդի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը եղել է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի որդին՝ Ժորա Հովհաննիսյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել