Tert.am-ը գրում է․
Սլովակիան անվտանգության երաշխիքների շրջանակում զորք չի ուղարկի Ուկրաինա, բայց պատրաստ է լոգիստիկ աջակցություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Սլովակիան որևէ զորք չի տեղակայի Ուկրաինայի տարածքում, մյուս կողմից՝ Սլովակիան կարևոր է լոգիստիկայի տեսանկյունից։ Հետևաբար, եթե անվտանգության այդ երաշխիքների պարագայում կարողանանք լոգիստիկ աջակցություն ցուցաբերել, ապա պատրաստ ենք դրան»,- նշել է նա «Շաբաթօրյա երկխոսություններ» հաղորդման ժամանակ։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/09/06/ukraine/4242648
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել