Այսօր՝ Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների նախախաղային մարզումների ժամանակ, արձանագրվել են դեպքեր, երբ լրագրողներն իրենց բեյջերը տրամադրել են այլ՝ մեդիայի հետ առնչություն չունեցող մարդկանց, երբ փորձել են մարզմանը ներկայանալ նախկինում տրամադրված բեյջերով...
Այս ոչ պրոֆեսիոնալ պահվածքի հետևանքով ոստիկանության ներկայացուցիչները ստիպված խստացրել են հսկողությունը, դա էլ հանգեցրել է այլ լրագրողների դժգոհությանը:
Հարգելի՛ գործընկերներ, հորդորում ենք վաղը՝ Հայաստան-Պորտուգալիա խաղին, չկրկնել այսօրվա փորձերը, հարգել միմյանց աշխատանքը և հիշել, որ ԲԵՅՋԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԱՆՁԸ, ՈւՄ ԱՅՆ ՏՐՎԱԾ Է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/pfbid037hDC4PoyjwWfNVYSpJF8xQxVeM9pwddN1TYtrEQZQ9yitn1UJcF73kMQM34MR84pl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել