Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդների հետ քննարկել է ռուսական նավթ գնելուց հրաժարվելու հարցը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք շատ երկար, մանրակրկիտ և անմիջական զրույց ունեցանք այս երկու թեմաների շուրջ։ Առաջին հարցի վերաբերյալ մենք ընդգծեցինք, որ Եվրոպայում ներկայումս կան երկու երկիր, որոնք ուղղակիորեն նավթ և գազ են գնում Ռուսաստանից՝ Սլովակիան և Հունգարիան», - ասաց Ստուբը «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ Թրամփը պահանջել է, որ Եվրոպան դադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը։
Ասուլիսը հեռարձակվել է ֆիննական լրատվամիջոցների կողմից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել