Նիկոլը ևս չի անտեսել Արցախի Հանրապետության հռչակման 34-ամյակն ու մի դավադիր գրառում է արել՝ այդկերպ իր համար նշանավորելով օրը: «Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար։ Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է սեպտեմբերի 2-ը շատ իմաստներով բովանդակազրկած սուբյեկտը:

Ինչպես կարելի է արձանագրել, Նիկոլն իր գրառման մեջ անգամ Արցախի մասին չի հիշատակել, այլ ընդամենը կրկին փորձել է ինքն զինք արդարացնել՝ ևս մեկ անգամ փաստելով, թե ինչու մատը մատին չի տվել՝ Արցախը փրկելու համար, երբ կար դրա հնարավարությունը թե՛ պատերազմից առաջ, թե՛ դրա ընթացքում: Նիկոլը կրկին մարդկանց հիմարի տեղ է դրել ու փորձել համոզել, թե առանց Արցախի Հայաստանն ավելի անկախ է ու հզոր, ավելի մեծ սուբյեկտայնություն ու դիմադրողականություն ունի, քան նախկինում, երբ երկիրը փաստացի 42000 քկմ-անոց պետություն էր՝ դրանից բխող բոլոր ռեսուրսներով: Մինչդեռ իրականությունը տրամագծորեն հակառակն է, և հենց այդ հակառակ իրականությունը քողարկելու համար է, որ Նիկոլը պարբերաբար նման տխմար գրառումներ կամ հայտարարություններ է անում՝ մարդկանց նյարդերի վրա ազդելով:

Բայց ո՞ւմ է Նիկոլը խաբում: Չէ՞ որ մարդիկ այս երկրում են ապրում ու կարող են համեմատական զուգահեռներ անցկացնելու միջոցով պարզել՝ որքանով են Նիկոլի խոսքերն իրականությանը համապատասխանում: Հետևաբար՝ իսլամադավան Աշոտիկի «պապայի» խոսքը ոչ այնքան ներքին լսարանին է ուղղված, որքան՝ Իլհամին. նա ամեն անգամ հավատարմության երդումներ է նման կերպ թուրքին տալիս ու վստահեցնում, որ եթե իրեն պահեն աթոռին, ապա երբեք Հայաստանը չի հառնի կրկին՝ վերածվելով «Արևմտյան Ադրբեջանի»:

Ցավոք, իսկապես երբեք չենք հառնի, եթե Նիկոլի հարցերը լուծել չհաջողվի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել