Այսօր քննչական գործողություններ են իրականացվել վարչական դատարանի նախկին նախագահ, դատավոր Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում և բնակարանում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան»։
Այլ տեղեկություններ կոմիտեից չհայտնեցին՝ պատճառաբանելով, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չեն կարող հայտնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



