Պարզվում է՝ Բաքվում սկսել են լրջորեն դիտարկել կամ քննարկել Հայաստանում նշանակվելիք ապագա դեսպանի հարցը. խնդրին անդրադարձել է Բայրամով Ջեյհունի նախորդ՝ երկար տարիներ Ադրբեջանի արտգործնախարար հանդիսացած Մամեդյարով Էլմարը, որը կարծիք է հայտնել, որ նշանակվելիք պաշտոնյան պետք է բոլոր դեպքերում իմանա հայերեն և ծանոթ լինի հայ ժողովրդի առանձնահատկություններին: Ընդ որում՝ խոսելով իր հնարավոր թեկնածության մասին՝ նա հայտարարել է, որ այդ հարցն իր համար դիտարկելի է:
Հետաքրքիր է՝ Նիկոլը մտածե՞լ է, թե ում է նշանակելու Բաքվում ՀՀ դեսպան այն բանից հետո, երբ կողմերի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Այդ պաշտոնին հարմար թեկնածուներ Նիկոլը, նկատենք շատ ունի. ՔՊ-ականներից շատ-շատերը սիրով կկատարեն այդ առաքելությունը՝ դառնալով ոչ թե Բաքվում ՀՀ շահերի արտահայտողը, այլ հակառակը: Բայց այդ պաշտոնի համար ամենահարմար կերպարը թերևս Աննային կարելի է համարել. վերջապես նա կարող է Մեհրիբանի հետ Արցախում թեյել. երազում էր,չէ՞, միասնական թեյախմության մասին՝ դուրս տալով ինչ-որ բարբաջանքներ: Վերջիվերջո չմոռաանք, որ Աննայի գործուն ջանքերի պատճառով էր նաև, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմը կրեց ցավալի պարտություն, ուստի նրա առաքելությունը շատ հաճելի ու օգտակար կթվա նաև Բաքվում, որտեղ Աննային դժվար թե հայկական շահերի արտահայտիչ համարեն կամ ասենք Հայաստանի օգտին լրտեսության համար կասկածեն:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում Ադրբեջանի ապագա դեսպանի խնդրին, ապա այդ հարցը, իհարկե, Իլհամը համաձայնեցնելու է Էրդողանի հետ. պետք է այնպիսի մեկին նշանակեն, ով կկարողանա երկիրը ներսից քանդել:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4487
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել