«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսված Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ։
ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:
Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել