Հարցին՝ եթե Ադրբեջանն իսկապես մտադիր է Հայաստանի հետ խաղաղություն կառուցել, ինչո՞ւ գերիներին չի վերադարձնում, ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը պատասխանել է՝ ասելով՝ այդ հարցը պետք է լուծվի «փուլային» տարբերակով. միայն խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ ու ստորագրմամբ է հնարավոր, ըստ Սոնիկի, այդ խնդիրները լուծել պատշաճ կերպով: «Մեզ ոչինչ չի մնում, քան պարբերաբար խոսել, բանակցել և գնալ էս խնդիրների լուծմանը»,-ասել է Սոնիկը:
Սոնիկն էլ, նրա շեֆն էլ խորապես թքած ունեն գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի վրա ու երբեք Իլհամի գլուխը չեն ծանրաբեռնելու նրանց հետվերադարձի վերաբերյալ թեմա բացելով: Եթե Հայաստանը տալիս է Ադրբեջանին Իլհամի սրտի ուզածը, ինչո՞ւ պետք է թուրքը կատարի Նիկոլի հնարավոր խնդրանքը: Որեսզի որևէ մեկը կատարի քո խնդրանքը, դու պետք է լծակներ ունենաս, որը կստիպի դիմացինին լսել քեզ: Նիկոլը Հայաստանի լծակներն ամբողջությամբ փոշիացրել է. Իլհամը չունի շահագրգռվածություն՝ լսելու Նիկոլի որևիցե խնդրանք ու նրան ընդառաջելու: Հետևաբար՝ Սոնայի տեսակետը, թե փուլային տարբերակով կարելի է լուծել գերիների հարցը, կեղծիք է: Կեղծիք է նաև այն պատճառով, որ ո՛չ Նիոլին, ո՛չ էլ Իլհամին պետք չէ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայոթյունը Հայաստանում, քանի որ դա որևիցե կերպ չի կարող նպաստել այս երկուսի քաղաքական շահերին միանգամայն հասկանալի պատճառներով:
Գերիների հարցը, ըստ էութան, վաղուց է դուրս եկել Նիկոլ-Իլհամ բանակցային օրակարգից, ուղղակի սոնիկներին հրահանգված է հնարավորինս «արդուկել մարդկանց միամիտ գլուխները»՝ հանրության «գլխի տակ փափուկ բարձ դնելու» նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել