Հարցին՝ Ռուսաստանից կտրվող Հայաստանն իրականում բավական կախված է մնում Մոսկվայից, ուստի ի՞նչ է անելու, եթե ՌԴ-ն սկսի մեր դեմ բանեցնել իր ունեցած տնտեսական լծակները, էկոնոմիկայի նախարար աշխատող ՔՊ-ական Պապոյան Գևորը պատասպանել է՝ վստահություն հայտնելով, որ ՌԴ-ն իր լծակները չի կիրառի շնորհիվ, մասնավորապես, Պուտին-Նիկոլ հարաբերությունների բարձր որակի, և դա՝ ի հեճույս ընդդիմության «բայղուշությունների»:

Գևորը, իհարկե, մանիպուլացրել է. Պուտին-Նիկոլ հարաբերությունների որակը չի կարող լավը լինել՝ հաշվի առնելով նախ՝ Պապոյան Գևորի շեֆի իլհամասիրությունն ու փաստը, որ հենց Նիկոլն է Հայաստանը գլորում Թուրքիայի տակ, ապա՝ այն, որ Հայաստանը, ընկնելով թուրք-արևմտյան տանդեմի տակ, արագորեն պարտավորվելու է դուրս բերել 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից՝վերջ դնելով մեր երկրում ռուսական զինական ներկայությանը: Առաջիկայում Գյումրիում կայանալիք հակառուսակակն ակցիայի մասին Մոսկվայում շատ լավ գիտեն ու գիտեն նաև, որ բանը դրանով չի ավարտվելու:

Հետևություն՝ տեսնելով, որ ՀՀ-ն վերածվում է իր հակառակորդների ու թշնամիների պլացդարմի՝ Մոսկվան, բնականաբար, հակազդելու է բոլոր հնարավոր միջոցներով: Մինչդեռ ո՛չ Պապոյան Գևորը, ո՛չ էլ նրա շեֆը չգիտեն, թե ինչ են անելու, եթե հայաստանյան ձմեռները կրկին դառնան մութ ու ցուրտ, եթե հաց չլինի երկրում, եթե Լարսն առհավետ մեզ համար փակվի կամ գործի խիստ սահմանափակ ռեժիմով՝ դրանից բխող բոլոր վատագույն հետևանքներով:

Հայաստանը վերադառնալու է մութ ու ցուրտ տարիներին հանուն մի բանի՝ Թուրքայի շահերի, և փաստ է, որ դիվերսիֆիկացիայի հարցը ոչ միայն չի լուծվել, այլև հայտնի չէ, թե ինչպիսի ճակատագրական հետևանքների կհանգեցնի այն արկածախնդիր քաղաքականությունը, որը վարում է ՔՊ-ն՝ հանուն արևմտյան կապիտալի ազատ տեղաշարժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել