Այս տարի բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, թե՛ «Հանրակրթության մասին» օրենքով, թե՛ համապատասխան ենթաօրենսդրական ակտերով արձանագրված է, որ չեն կարողանա այլևս շարունակել իրենց գործունեությունը դպրոցում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Բնականաբար, նոր մրցույթների էլ մասնակցել չեն կարող, որովհետև մրցույթի կարգում էլ է նշված, որ մրցույթի դիմելիս տնօրենը պիտի ստուգի՝ այդ ուսուցիչը կամավոր ատեստավորման չհաղթահարման նախադեպ ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել