Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կիսամյակի հաշվետվության՝ Հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրություն է նախաձեռնվել նաև «Armtimes.com» լրատվական կայքի հրապարակման հիման վրա: Համաձայն հրապարակման՝ 2025 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած՝ Գյումրի համայնքի ավագանու նիստում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալներ են ընտրվել համայնքի ղեկավարի փեսան՝ Ավետիս Առաքելյանը և ընկերը՝ Գագիկ Մանուկյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հանձնաժողովը հրապարակման առարկան ուսումնասիրության է առել համայնքի ղեկավարի շահերի բախման կարգավորումների, և համայնքի ղեկավարի տեղակալի՝ այլ սահմանափակումների պահպանման համատեքստում: Ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



