Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

Գերատեսչությունն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։

«Ալբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հանգրվանը, որը պաշտոնականացվել է Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի հատուկ առաջնորդությամբ։ Մենք բարձր ենք գնահատում երկու ազգերի տեսլականը՝ բաժանման փոխարեն երկխոսությունը ընտրելու հարցում՝ նշանավորելով տասնամյակներ տևած հակամարտության ավարտը և հիմք դնելով հարաբերությունների լիակատար  կարգավորմանը»,- նշված է Ալբանիայի ԱԳ նախարարության գրառման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել