Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարևոր քայլ է Հարավային Կովկասի և համաշխարհային անվտանգության համար, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Դոնալդ Թրամփը կրկին ապացուցեց, որ ինքը խաղաղության նախագահ է։ Մենք հույս ունենք, որ Պակիստանից և Հնդկաստանից, Իրանից և Իսրայելից, Ադրբեջանից և Հայաստանից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը նույնպես կդադարեցվի», - գրել է նախարարը X-ում։
Նշենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այդ հրապարամամբ կիսվել է իր սոցիալական ցանցերի էջում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



