Թրամփի գլխավորությամբ Վաշինգտոնում տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություններ, գրառումներ են սկսել անել գրեթե բոլոր ՔՊ-ականները: Առաջինը Նիկոլն էր, որ մի քանի լրագրողի ներկայությամբ վերբալ կերպով «խոնարհվելով» արցախյան պատերազմի զոհերի հիշատակի առաջ՝ շտապեց «ավետել» Հայաստանի «պայծառ ապագայի» մասին՝ խոստանալով նախևառաջ ներդրումներ: Տարբեր ռանգի ՔՊ-ականներ էլ սկսել են փառաբանել իրենց «վոժդին» ու մտնել նրան այնքան խորը, որ Նիկոլի մոտ շուտով կարող է նույնիսկ դիսբակտերիոզ զարգանալ:
Իլհամի ու Արևմուտքի առաջ ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելուց հետո այսուհետ Նիկոլի թիվ մեկ խնդիրն է դառնում նախաստորագրված համաձայնագրի ներքաղաքական կապիտալիզացիայի հարցը: Ոչինչ, որ այդ թղթի կտորում չկա ոչ մի հիշատակություն Արցախի մասին, ոչինչ, որ այն փաստացի լեգիտիմացնում է Ացախում տեղի ունեցած էթնիկ զտումը, ոչինչ, որ այդ թղթի կտորով պատմության աղբանոցում է հայտնվում տասնամյակների մեր պայքարը: Նիկոլը խոնարհվում է բոլորի հիշատակի առաջ ու առաջ շարժվում, ու հիմա անելու են ամեն ինչ, որ կարողանան վերարտադրվել 2026-ի ընտրություններում. շռայլելու են անհամար խոստումներ, Հայաստանը ներկայացնելու են որպես ապագա Սինգապուր, նկարելու են գույնզգույն պատկերներ ու դրանցով փորձելու են խաբել՝ խոստանալով հավերժական երանություն:

Հասարակության խնդիրն է լինելու սրանց կեղծ պրոպագանդային չտրվելն ու «կուտը չուտելը». ֆետիշացնել ինչ-որ բանի նախաստորագրումը կարող են միայն Նիկոլն ու թիմը, մինչդեռ դեռ այնքան ջրեր կարող են հոսել այս տարածաշրջանում, որ ոչ ոք դեռ չի էլ պատկերացնում:

Եթե, սակայն, չհաջողվի Նիկոլին ռադ անել, ապա Հայաստանին վիլայեթացման սցենարն է սպասվում: Իսկ վիլայեթաբնակ հայերի հետ գիտեն, թե ինչպես է պետք վարվել Թուրքիայում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել