Բորիկը, լսելով իր մասին ճշմարտությունը, տևական ժամանակ, պարզվում է, ոխ է կուտակել ու որոշել է դատի տալ «Blognews»-ին՝ տեղեկացնելով. «Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ հզոր ուժերի անունից այսօր դատական հայց եմ ներկայացրել իմ մասին մեկ տարվա ընթացքում 142 վիրավորական և զրպարտչական տեքստեր տարածած՝ հայտնի շրջանակին սպասարկող լրատվականի դեմ»:
Տեսախցիկների առաջ ինքն իրեն լավ տղու տեղ դրած Բորիկը, որ «վոինի» փողերի դիմաց օրնիբուն ջանում է սևացնել Սերժ Սարգսյանի անունը, փաստորեն, որոշել է դիմել դատարանի օգնությանը՝ պաշտպանելու ու սեփական համբավը: Բայց հնարավո՞ր է պաշտպանել մի բան, որը գոյություն չունի, ավելի ճիշտ ունի, բայց այնքան վարկաբեկված, որ վաղուց դարձել է ռեստավրացիայի ոչ ենթակա, անպիտան բան. Բորիկի համբավը վաղուց է հայտնի՝ ծախու արարած:
Պարզվում է՝ սրան հատկապես գրգռել է «Բորիկը ՔՊ-ի թաքուն համակիրն է» վերտառությամբ նյութը, որի «սքրինշոթը» սեփական ֆեյսբուքյան էջին «ճպցնելով»՝ հստակեցրել է, թե ինչից է հատկապես նեղված: Տեղեկացնենք, որ վերոհիշյալ նյութի մեջ արձանագրվել էր այն փաստը, որ Մուրազի Բորիկը որպես ճշմարտություն էր հռչակել ՔՊ-ականների կողմից ժողովրդի ականջին կաթեցված այն խայտառակ թեզը, թե իբր Նիկոլն ընդամենը մի հարիֆ էր, որի գրպանը գցվեցին նախկին իշխանությունների բացթողումները: Բորիկը Նիկոլին հռչակել էր՝ ոստիկանական բաժանմունք ընկած հարիֆ մարդասպան, որի վրա փորձում են նախկին իշխանությունները բարդել բաներ, որոնք իրենք են արել, բայց ոչ երբեք Նիկոլը: Այսինքն՝ Բորիկը նախկին իշխանություններին էր համարել Նիկոլի կերած բողկերի հիմնական մեղավորը՝ այդպիսով առնվազը թեթևացնելով ՔՊ-ի մեղքն ու քաղաքական պատասխանատվության բեռը:

Ճշմարտությունն ակնհայտորեն մրմռացրել է Բորիկի 5-րդ կետը, ու սա որոշել է ապավինել Նիկոլի դատաիրավական համակարգի օգնությանը՝ հանդիսանալով Գռզոյի կիպը:

Այսպիսով՝ Բորիկն իր այս քայլով ապացուցում է, որ շարքային «գործ տվող» է. օբյեկտիվ փաստերի հիման վրա խարսխված քննադատություն լսելու ու դրան հակադարձելու ընդունակ չէ, քանի որ սովոր է՝ օդում բաներ դուրս տալու ու ասածի համար պատասխանատվություն չկրելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել