Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Հայկ Ա.-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և 58-ամյա Անդրանիկ Ղ.-ի վարած «Կամազ» մակնիշի երկաթե ամրաններով բարձված բեռնատարը:

Վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և վերադարձել է վթարի վայր:

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել