Թևանյան Անդոն համոզմունք էր հայտնել, որ Հայաստանն այս պահին գտնվում է պատերազմի մեջ, սակայն քաղաքացիները դա չեն ֆիքսում՝ չնայած նրան, որ եթե թշնամին հարձակվեր որևէ պետության վրա, ապա կաներ նույնը, ինչ՝ Նիկոլը:

Անդոն միանգամայն ճիշտ է: Բայց հարց է առաջանում՝ ինք զինք որպես երրորդ ուժ ներկայացնող Թևանյան Անդոն ու նրան հովանավորողներն ի՞նչ են անում այս պատերազմում՝ ձախողելու այն ծրագիրը, որը Նիկոլի ձեռամբ թուրքերն են իրագործում: Բացի ստատուսներ գրելուց կամ ասենք տխրահռչակ Մուրազի Բորիկի մոտ հարցազրույցներ տալուց Անդոն ուրիշ ոչինչ չունի՞ անելու: Օրինակ՝ կարող էր, չէ՞, գտնվել անաչառ ու հրապարակայնորեն մերկացներ իրեն փող տվող «վոինին», որի «կողի» պատճառով Նիկոլը շարունակում է մնալ աթոռին: «Վոինի» «կողի» պատճառով չէ՞, որ Նիկոլին չի հաջողվում իմպիչմենտի ենթարկել ու ռադ անել: Իմպիչմենտ ձեռնարկած բևեռը երաշխավորում է դրա հաջողությունը, արդ ի՞նչն է խանգարմ վոիններին ստորագրել համապատասխան թղթի տակ ու դադարել այս պատերազմում պարկել թշնամու տակ: Եթե իմպիչեմնտը ձախողվի, քաղաքական ամբողջ պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի թիմի վրա կընկնի, այսինքն՝ «վոինը» քաղաքականապես ոչինչ չի կորցնի: Հետևաբար՝ ինչո՞ւ չփորձել, ինչո՞ւ արհեստականորեն Նիկոլի իշխանությունը պահել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել